Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+mansiti 12.05. (1)
A A
Սպորտ

«Մանչեսթեր Սիթին» նոր ռեկորդ է սահմանել

Անգլիայի ֆուտբոլի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանի միանձյա առաջատար «Մանչեսթեր Սիթին» մրցաշարի նոր ռեկորդ է սահմանել:

 

Առաջնության 33-րդ տուրից հետաձգված խաղում մանչեսթրցի ֆուտբոլիստները հյուրընկալվելիս 5:1 հաշվով ջախջախել են «Վուլվերհեմփթոնին»:

 

Այդպիսով, Խոսեպ Գրավդիոլայի ղեկավարած թիմն դարձավ առաջինը, որը կարողացավ տանել 5 անընդմեջ խոշոր հաղթանակ: Մինչ այդ «Մանչեսթեր Սիթին» իրար ետևից ջախջախել էր «Բրայթոնին» (3:0), «Ուոտֆորդին» (5:1), «Լիդսին» (4:0) և «Նյուքասլին» (5:0):

 

Հաջորդ հանդիպումը «Սիթին» կանցկացնի մայիսի 15-ին, Լոնդոնում, որտեղ կմրցի տեղի «Վեսթ Հեմի» հետ: