Դումանյանը՝ ԲՈՒՀ-երում ակցիաների և ռուսերենի պահանջարկի մեծացման մասին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Հայաստանում կա մոտավորապես 34․000 ուսուցիչ և նրանք կարող են մասնակցել կամավոր ատեստավորմանը և ունենալ աշխատավարձի բարձրացում»․ կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը։
Նախարարը նշեց, որ այդ գործընթացի համար մինչև 2025թվականը նախատեսված է մոտ 33 միլիարդ դրամ․ «Խոսքը կամավոր ատեստավորում ստացողների մասին է։ Մենք այսօր ասացինք, որ կամավոր ատեստավորում ստացած ուսուցիչների դրույքաչափը սահմանվեց 200,000 դրամ, դրույքաչափը համարյա կրկնապատկվում է»։
Նախարարը ավելացրեց, որ կա նաև տարակարգերի համակարգ․ «Կա 4 տարակարգ, ուսուցիչը կարող է մինչև 30-50 տոկոս իր աշխատավարձը բարձրացնել տարակարգերի միջոցով»։
Լրագրողի հարցին, թե ինչ կարծիք ունի նախարարը որոշ ԲՈՒՀ-երում իրազեկման ակցիաներին, որոնց ժամանակ ուսանողներին հորդորում են դուրս գալ փողոց, նախարարը պատասխանեց․ «Կարծիք չունեմ, այս պահի դրությամբ որևէ արտառոց բան չկա, դասապրոցես չի խախտվում, իսկ բովանդակային առումով յուրաքանչյուր մարդ ինքն է որոշում»։
Մանրամասները՝ տեսանյութում։