Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Երեկ երթի ժամանակ մի հայրենակից մոտեցավ․․․ Արամ Վարդևանյան (տեսանյութ)

Այսօր 18։30 կհանդիպենք «Սասունցի Դավիթ» արձանի մոտ և կիրականացնենք իրազեկման մեր հերթական գործողությունը։ Այս մասին տեսաուղերձով հայտնեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը և հետաքրքրիր պատմություն պատմեց, որը տեղի էր ունեցել երեկվա իրենց իրազեկման քայլերթի ընթացքում։

 

Մինչ այդ ընդդիմադիր պատգամավորը արձանագրեց, որ երեկ ոստիկանության գործողություններն իրավաչափ չէին և ըստ Վարդևանյանի՝ «սա ցավով է արձանագրում, քանի որ ոստիկանական ուժերի մեջ բազմաթիվ հայրենասեր ծառայողներ կան»։

 

«Քայլերթի ընթացքում ինձ մոտեցավ մեր հայրենակիցներից մեկը, ով շատ ազնվորեն ուզեցավ ինձ հայտնել, որ 2021 թվականի հունիսի 20-ի ընտրություններին իր ձայնը հերթական անգամ տվել էր Նիկոլ Փաշինյանին։ Բայց մասնակցում էր մեր քայլերթին՝ ասելով, որ ինքը գիտակցում է, որ սխալվել է»,- պատմեց Արամ Վարդևանյանը՝ նշելով, որ ինքն այդ քաղաքացուն մեկ պատասխան է տվել՝ « մեր հայրենակիցը ոչ թե սխալվեր է, այլ մեր հայրենակցին խաբել են։ Խաբել են 2018, 2019,2020 թվականներին և այո, 2021-ին ևս խաբել են»։

 

Մանրամասները՝ տեսանյութում։