Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+alashkert 23.04.
A A
Սպորտ

«Ալաշկերտը» 7 տուր առաջ վայր դրեց չեմպիոնի լիազորությունը

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 29-րդ տուրի առաջին խաղում Երևանի «Ալաշկերտը» սեփական դաշտում ընդունեց «Նոային»:

Առաջին խաղակեսի վերջին րոպեին Մաքսիմ Մայրովիչն առաջ մղեց հյուրերին, իսկ 2-րդ կեսի 77-րդ րոպեին նրա խաղընկեր Եվգենի Օանցեան ամրապնդեց առավելությունը:

«Ալաշկերտը» 0:2 հաշվով պարտություն կրեց իր հարկի տակ և առաջնության ավարտից 7 տուր առաջ վայր դրեց չեմպիոնի լիազորությունը, քանի որ արդեն 22 միավորով հետ է մնում առաջատար «Փյունիկից»:

«Նոան» այս հաղթանակից հետո վաստակեց 33 միավոր և բարձրացավ 5-րդ հորիզոնական, սակայն թիմը դեռ 5 միավորով հետ է մնում «Ալաշկերտից», որը նաև մեկ խաղ քիչ է անցկացրել: