A
A
Անվասայլակով բասկետբոլի Հայաստանի թիմը կմասնակցի Եվրոպայի առաջնությանը
Աջակցիր «Ա1+»-ինԱնվասայլակով բասկետբոլի Հայաստանի հավաքական թիմն այժմ գտնվում է Ֆրանսիայի Լիլ քաղաքում, որտեղ կմասնակցի անվասայլակով բասկետբոլի Եվրոպայի գավաթի 2023թ խաղարկության որակավորման փուլին: Այդ մասին հայտնում է Հայաստանի ազգային պարաօլիմպիկ կոմիտեի մամուլի ծառայությունը։
Մեր հավաքականը Լիլ է մեկնել 13 խաղացողով։ Թիմի գլխավոր մարզիչն է Հ. Եսայանը: Հավաքականին ուղեկցում է Հայաստանի Ազգային Պարալիմպիկ Կոմիտեի նախագահ Հակոբ Աբրահամյանը:
Հայաստանից բացի այդ մրցաշարին մասնակցելու են նաև Ֆրանսիայի երկու և Բելգիայի ու Մալթայի մեկական թիմեր։ Այսօր մերոնք կհանդիպեն բելգիացիների և տեղի թիմի հետ, իսկ վաղը կխաղան Մալթայի և ֆրանսիական «էլան Շալոն» թիմերի հետ։