Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Արթուր Վանեցյանը թող իրեն տղամարդավարի պահի․ Նորայր Նորիկյան (տեսանյութ)

Իրադարձության զարգացման սխեման հանգում է այն եզրակացությանը, որ Ազատության հրապարակում ընթացող իրադարձությունները որոշակի սցենար են կազմում՝ որոշակի ուղղորդմամբ, թեև մի քանի օր անց պարզ կդառնա, թե որն է եղել դրա հիմնական դրդապատճառը։

«Ա1+»-ի հետ հարցազրույցի ժամանակ այս մասին ասաց «Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանը՝ պատասխանելով հարցին, արդյոք կապ կա՞ Արթուր Վանեցյանի մոսկովյան այցի և վաղը կայանալիք Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին հանդիպման միջև։

Ըստ Նորայր Նորիկյանի՝ մենք ունենք վարկաբեկված խորհրդարանական ընդդիմություն, և հանրության ճնշող մեծամասնության մոտ չկա վստահություն այն քաղաքական ուժերի նկատմամբ, ովքեր նախկինում ևս մի քանի անգամ նմանօրինակ փորձ են կատարել՝ ակցիաներով հեռացնել գործող իշխանությանը։

Հարցին՝ ի՞նչ է անելու Նորայր Նորիկյանի ղեկավարած կուսակցությունը, արդյո՞ք միանալու է Արթուր Վանեցյանի նախաձեռնությանը, «Արդար Հայաստան» կուսակցության ղեկավարը հակադարձ հարց հնչեցրեց Արթուր Վանեցյանին․ «Եթե ինքը նման հավակնություն է դրսևորում և ցանկանում է հեռացնել գործող իշխանությանը, ապա պետք է տղամարդավարի մի քանի հարցի պատասխանի՝ ո՞վ է իրեն և Նիկոլ Փաշինյանին ձայնագրել այն ժամանակ, երբ ինքը ԱԱԾ տնօրենն էր, ու՞մ հրահանգով և ու՞մ կատարմամբ է իրականացվել այդ գաղտնի ձայնագրությունը»։

Նորայր Նորիկյանը հավելում է․ «Արդյո՞ք ԱԱԾ-ի և անձամբ երկրի վարչապետի ամոթն ու խայտառակությունը չէր։ Արդյոք դա պատիվ էր բերում մի պետության ղեկավարների, որոնց ձայնագրում են»։ Մանրամասները՝ տեսնյութում։