Ալեն Սիմոնյանի կարծիքով «լրագրողներն իրենց վատ են պահում» (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԼրագրողները շատ հաճախ իրենց վատ են պահում։ Այնպիսի գնահատական հնչեցրեց այսօր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպին։
Ըստ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության տարածած հաղորդագրության՝ լրագրողը սպառնալիքներ է հնչեցրել ԱԺ պատգամավոր Վահագն Ալեքսանյանի հասցեին։
Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ, երբ հարց հնչեց, թե պատգամավորը ժողովրդից մանդատ է ստացել, որպեսզի վիրավորի՞ լրագրողին, ԱԺ նախագահը պատասխանեց, թե նման պահվածքով դուք վատ վերաբերմունք եք ձևավորում մարդկանց մոտ։
«Ակնհայտ է, որ լրագրողների գործունեության վերաբերյալ հանրության մեջ կան շատ բացասական երանգներ։ Եվ կարծում եմ, դուք՝ լրագրողներդ, ճիշտ կանեք՝ հավաքվեք և որոշեք, թե ինչ վարքագծի կանոններ պետք է լինեն, որ դուք առնվազն իրար չընդատեք, իրար մեջ չվիճեք, որ լրագրողը ֆեյսբուքյան իր էջում վիրավորանքներ չգրի, որ ԱԺ-ում իրար չվիրավորեն և կռիվներ չլինեն»,- ասաց Ալեն Սիմոնյանը՝ նշելով, որ ԱԺ-ի շրջանակներում բան են փոխում և մեկ-երկու ամիս հետո դա տեղի կունենա։
ԱԺ նախագահը նկատում է՝ իհարկե պատգամավորը նույնպես պետք է հետևի էթիկայի կանոններին, բայց պատգամավորներին գնահատական տվողը ՀՀ քաղաքացին է։
Մանրամասները՝ տեսանյութում։
Մանրամասները՝ տեսանյութում։