Մի ամիս հետո բան ա լինելու․ խոստանում ենք ընդեղ տեղ եք ունենալու․ Բաքոյանը՝ ընդդիմությանը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԵս ցավում եմ, որ ՀՀ քաղաքացիները և առանձնապես մեր հայերը, ովքեր պետականություն են ձեռք բերել՝ չեն գիտակցում, որ պետականությունը վտանգի տակ են դնում իրենց գործողություններով՝ սպասարկելով որոշ երկրների կամ կոնկրետ կենտրոնների շահերը։
ԱԺ-ում ելույթ ունենալով և անդրադառնալով խորհրդարանական ընդդիմության կողմից Արցախ գնալու մասին հայտարարության մասին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակացության պատագամավոր Ռուստամ Բաքոյանը։
«Տարիներ շարունակ Թուրքիայի դրոշը վառելով և դրանով սերունդներին դաստիարակելով՝ որևէ լավ բանի չեն տարել»,- արձանագրեց Իշխանական պատգամավորը՝ ցավ հայտնելով, որ ընդդիմության շարքերում կան ազգային փոքրամասնության ներկայացուցիչներ, ովքեր սպասարկում են չգիտես էլ ում շահերը։
«Եթե Թուրքիային դրոշը վառելով՝ դուք կարծում եք, որ հայրենիք եք փրկում,ապա փիղ նկարեք և փիղը ճղելով ձեզ պատկերացրեք, որ դուք ուժեղ տղերք եք»,- ասաց Ռուստամ Բաքոյանը և նշեց, որ ընդդիմությունը Արցախ մեկնելով որևէ լավ բան չի անում։
«Մի ամիս հետո բան ա լինելու։ Մենք ձեզ խոստանում ենք, որ դուք ընդեղ տեղ եք ունենալու։ Ձեր տեղը արդեն աղբանոցն է»,- ասաց Ռուստամ Բաքոյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։