Shtigen ընկերության ներկայացուցիչ Հայկ Շեկյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Էներեքս» ընկերությունը կարող է իրականացնել տեղական շուկայում և՛ հոսանքի մատակարարում, և՛ արտահանման-ներմուծման գործառույթներ։
Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «ShtiGen» ընկերության ղեկավար Հայկ Շեկյանը՝ նշելով, որ այս պահին իրենք մատակարարման գործառույթ ենք իրականացնում։
«Արդեն ունենք մի քանի հաճախորդներ, որոնք վաճառում ենք էլեկտրաէներգիա։
Շեկյանի խոսքով՝ մի քանի ընկերություններ պետք է օգտվեն նոր մատակարարներից, քանի որ նրանց տարեկան սպառած էլեկտրաէներգիան հատում է 1 միլիոն կիլովատ ժամը։
« Մեր ծառայություններից օգտվող ընկերությունները կամայական են որոշել՝ ուսումնասիրելով մեր առաջարկությունները՝ օրենքի ազատականացման շուկայի համատեքստում և որոշ դեպքերում մենք ենք աշխատել արևային էներգետիկ ոլորտի
մեր հաճախորդների հետ և ստացել ենք այդ արդյունքը»,- ասաց Հայկ Շեկյանը՝ տեղեկացնելով, որ իրենց առաջարկածն ավելի մատչելի գնով է, բայց գինը չհանրայնացրեց, որովհետև դա առևտրային գաղտնիք է։
Հայկ Շեկյանի խոսքով՝ իրենք շատ ճկուն քաղաքականություն են իրականացնում, որովհետև հասկանում են, որ այս շուկան արդեն մրցակցային է և արդեն այսօր մրցակցություն գոյություն ունի և հաղթելու է առավել ճկուն, առավել որակյալ սպասարկումը։