Սա սերունդների պառակտում է, որն արդեն տեղի է ունեցել.Դենիս Ավտոնոմով (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՌուսաստանի քաղաքական նպատակը՝ Ուկրաինան ռուսական գաղութ դարձնելը, չի հաջողվել և չի կարող հաջողվել։ Այս մասին ռուս-ուկրաինական պատերազմի մեկ ամսյակի առիթով մամուլի ասուլիսին ասաց ՀՀ-ում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Դենիս Ավտոնոմովը։
Նա ընգծեց՝ բանակցությունների ժամանակ Մոսկվան փորձում է ստիպել Կիևին գնալ զիջումների, սակայն Ուկրաինայի համար կան կարմիր գծեր։
Ավտոնոմովը մատնանշեց ռուսական զինված ուժերի թույլ կողմերը, մասնավորապես ընգծելով լոգիստիկ և մատակարարաման հետ կապված խնդիրները։
Նրա խոսքով՝ ռուսական զինուժը իր ուշադրությունը Կիևի փոխարեն ապակենտրոնացրեց այլ ուղղությունների վրա։ Այժմ բացի հարավային կողմից Ռուսատանը որևէ հաջողություն չի գրանցել
«Նրանց միակ հաջողությունը Խերսոն քաղաքի և փոքր մարզային կենտրոնի օկուպացիան է։ Ուկրաինական զորքը իր պլանշետների վրա իրական ռեժիմում ստանում է տեղեկատվություն։ Ռուսական դիրքավորման համակարգը չի աշխատում։ Այն կցված է Glonass համակարգին մինչդեռ Ուկրաիանայում GPS համակարգն է գործում»,-նշեց Ավոտոնոմովը։
Նա հայտարարեց, որ այսօր առավոտ օկուպացված Բերդյանսկ քաղաքում ոչնչացվել է խոշոր դիվերսանտային ռուսական նավը՝ «Օրսկը»։
ՀՀ-ում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Դենիս Ավտոնոմովի խոսքով՝ Ռուսաստանը փորձելու է և փորձում է օգտագործել ԵԱՏՄ մեխանիզմները Արևմուտքի պատժամիջոցները շրջանցելու համար։
Նա նշեց, որ ռուս բնակչության 74 տոկոսը աջակցում է հատուկ գործողությանը։
«Ես այստեղ ասելիք չունեմ։ Աջակցել պատերազմին ընդդեմ այն ազգի, որին համարում ես եղբայրական։ Օկուպանտը հանգիստ չի ունենալու ոչ մի տեղ»,- ասաց նա։
Ավտոնոմովի խոսքով՝ Ռուսաստանը 1200 հրթիռ է արձակել Ուկրաինայի վրա և ունի 16,000 մարդկային կորուստ։
«Պենտագոնի տվյալներով՝ պատկերն ավելի ահասարսուռ է»,-ընգծեց ։
«Ա1+»ի հարցին, թե բանակցությունների ընթացքից ի՞նչ է երևում, արդյոք պատերազմը դեռ շարունակվելու է, Դենիս Ավտոնոմովը պատասխանեց․
«Պատերազմի շարունակությունը կախված է իհարկե նաև Ուկրաինայից և նրա դիմադրության որակից։ Ինձ մոտ տպավորություն է, որ այն մարդը, որը բունկերում նստած է, ընդհանրապես չի հասկանում, թե ինչ է տեղի ունենում։ Ինչքան զոհ է ունենում ինքը, ինչպես են նրանք ավերում մեր քաղաքները»։
Ավոտոնովը ընդգծեց, որ ռուս- ուկրաինական հարաբերությունների վրա ռազմական գործողությունների հետևանքների մասին Վլադիմիր Պուտինը ընդհանրապես պատկերացում չունի։
Նա տեղի ունեցողը բնութագրեց իբրև «սերունդների պառակտում, որն արդեն տեղի է ունեցել»։