Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արամ Սարգսյան
A A
Քաղաքականություն

Ռուս-թուրքական տանդեմը փորձում է Հայաստանին պարտադրել Ադրբեջանի առաջարկած հաշտության համաձայնագիրը․ Սարգսյան

Տպավորություն ունեմ, որ ռուս-թուրքական տանդեմը փորձում է Հայաստանին պարտադրել Ադրբեջանի առաջարկած հաշտության համաձայնագիրը, որովհետև ԱՄՆ-ը ու ԵՄ-ն խաղաղության հասնելու միջոցը առաջարկել և առաջարկում են Արցախի կարգավիճակի հստակեցումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում։ Այս մասին գրառում է կատարել «Հանրապետություն» կուսակցության հիմնադիր Արամ Սարգսյանը։

 

«Համոզված եմ, որ Լավրովի մեկ զանգը, անգամ աշխարհաքաղաքական այս իրավիճակում, բավարար էր Արցախի գազամատակարարման վերականգնման և Ադրբեջանին կարգի հրավիրելու համար: Իսկ եթե ՌԴ-ն ուզում է, բայց չի կարողանում, պետք է հետևություններ անել.

1) Միութենական պետությունը ոչ միայն անկախության, այլև տարածքային կորուստ է լինելու, ինչպես արդեն մեկ անգամ եղել է։

2) Մենք պետք է հույսներս դնենք մեզ վրա՝ փորձելով ներգրավել համայն հայության ներուժը։

 

3) Ներդաշնակենք մեր արտաքին և տնտեսական քաղաքականությունը, նախապատվությունը տալով ժողովրդավար և տեխնոլոգիապես զարգացած երկրներին»,-գրել է նա։