Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

ՌԴ ՊՆ ներկայացուցչի ճեպազրույցը (տեսանյութ)

Ռուսաստանի զինված ուժերը ոչնչացրել են ուկրաինացի
զինվորականների գրեթե բոլոր մարտական պատրաստության
ինքնաթիռները։

Այս մասին հայտարարել է ՌԴ ՊՆ պաշտոնական
ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։

«ՌԴ օդատիեզերական ուժերի կործանիչն ու հակաօդային
պաշտպանությունը օդում խոցել են ևս երեք ուկրաինական Սու-27
կործանիչներ և երեք անօդաչու թռչող սարքեր։ Ընդհանուր առմամբ, երեկ
և այսօր Ուկրաինայի ռազմաօդային ուժերը կորցրել են 11 մարտական
ինքնաթիռ և երկու ուղղաթիռ»,- ասել է նա։

Մարտի 6-ի առավոտյան Ռուսաստանի զինված ուժերը հեռահար
ճշգրիտ զենքի հարվածով շարքից հանել են ուկրաինական ռազմաօդային
ուժերի օդանավակայանը Ստարոկոնստանտինովում։