Բացել լրահոսը Փակել լրահոսը
premium_numbers
A A
Բիզնես

Պրեմիում դասի համարներ մինչև 50% զեղչով․ UCOM-ում մեկնարկել է «UDAYS»-ը

Մինչև 2022 թվականի մարտի 1-ը ներառյալ «uDays» առաջարկի շրջանակներում «Յուքոմ» ընկերության վաճառքի և սպասարկման կենտրոններում, ինչպես նաև Ucom-ի առցանց խանութում ներկայացված տեսականին կարելի է ձեռք բերել մինչև 30% զեղչված գներով:

Մասնավորապես, Alcatel 3T 10 2-ը 1-ում պլանշետը կարժենա 69 900 դրամ նախկին 84 900 դրամի փոխարեն, տիեզերական մոխրագույն երանգի սպիտակ սպորտային ժապավենով 38 մմ-ոց Apple Watch S3 խելացի ժամացույցը հնարավոր է ձեռք բերել 129 900 դրամով, նախկին 154 900 դրամի փոխարեն, «խելացի տուն» հավաքածուի մեջ ընդգրկված ջրի արտահոսքը վերահսկող HIPER - W01 տվիչը կարժենա 7400 դրամ նախկին 13 900 դրամի փոխարեն:

«uDays-ը դարձել է բարի ավանդույթ, ընդ որում տարվա առաջին uDays-ը կտևի 5 օր սովորական 3 օրվա փոխարեն։ Մեր սպասարկման սրահների և առցանց խանութի ապրանքատեսակների լայն տեսականու մեջ Դուք ոչ միայն զեղչված գներով կգտնեք այն, ինչը Ձեզ անհրաժեշտ է, այլև կարող եք մինչև 50% զեղչով ձեռք բերել Պրեմիում դասի գեղեցիկ հեռախոսահամարներ», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ 30 000 դրամը գերազանցող  սարքավորումները հնարավոր է ձեռք բերել նաև ապառիկ՝ առաջին 12 ամսվա համար 0% կանխավճար, 0% սպասարկման վճար և 0% տարեկան տոկոսադրույքի հնարավորությամբ:

uday_main_post.png (723 KB)