Հայ-թուրքական հարաբերությունների զարգացման հեռանկարները, որպես քաղաքական թիվ մեկ հրատապություն (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը կարծում է, որ Հայ-Թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում իշխանության և գիտության ներկայացուցիչների կարծիքը միշտ տարբեր է եղել․ «Ինձ համար անհասկանալի է եղել, որ օրինակ 2008 թ․ ֆուտբոլային դիվանագիտությանը Ցյուրիխյան արձանագրությունների մեջ հատվածներ են եղել, որոնք վերցված են 1918 թվականի Բաթումի պայմանագրի կետերից»։
Ակադեմիկոսի դիտարկմամբ՝ 44օրյա պատերազմից հետո մեր հարևաններ Թուրքիան և Ադրբեջանը ավելի շատ թելադրողի դիրքերում են հայտնվել։
Անդրադառնալով երեկ արտգործնախարար՝ Արարատ Միրզոյանի և Հայ-թուրքական երկխոսության գործընթացում Երևանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի հետ իրենց հանդիպմանը, ակադեմիկոսը նշեց, որ իրենք առաջ են քաշել իրենց կարմիր գծերը՝ Հայոց Ցեղասպանության խնդիրն է, Թուրքիայի տարածքային ամբողջականության խնդիրը․ «Ես համոզված եմ, որ Ցեղասպանության հարցը թուրքական կողմը ժամանակի ընթացքում բերելու է օրակարգ»։
Ակադեմիկոսը կարծում է, որ մենք տարածքային խնդիր ունենք Թուրքիայի հետ և դա պետք է որոշի միջազգային դատարանը։
Լրագրողի հարցին, թե ինչի կարող է բերել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը, Աշոտ Մելքոնյանը նշեց․ «Այն սպասելիքները, որ Հայաստանը բարգավաճելու է, ես բացառում եմ ուղղակի, որովհետև մեր հարևան Վրաստանի օրինակն եմ տեսնում, երբ Ադրբեջանական և Թուրքական ընկերությունները խեղդել են Վրաստանի տնտեսությունը»։
Ըստ ակադեմիկոսի՝ մենք նաև չունենք այն օրենսդրությունը, որպեսզի կարողանանք կուլ չգնալ թուրքական տնտեսությանը։
Մանրամասները՝ տեսանյութում։