«Հարություն»․ մեծ իրադարձություն Ֆիլհարմոնիկում (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի և սոպրանո Ռուզաննա Մանթաշյանի և մեցցո-սոպրանո Օլեսյա Պետրովայի կատարմամբ կհնչի Մալերի թիվ 2 սիմֆոնիան։ «Հարություն» վերնագրված խոհափիլիսոփայական, մեծակտավ, հինգ մասանի այս սիմֆոնիան բարձր նշաձող է յուրաքանչյուր բարձրակարգ նվագախմբի համար և իրադարձություն երաժշտասերների համար։ Սա հիմն է ստեղծագործական անմահության, հիմն հավիտենական կյանքի։
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի խոսքով, այս ստեղծագործությունն իր համար առանձնահատուկ նշանակություն է ունեցել դեռ պատանեկության տարիներից։
«Շատ եմ սիրել ու պատրաստվել եմ, կարելի է ասել, ողջ գիտակցական կյանքի ընթացքում, երբ անգամ դիրիժորության մասին չէի մտածում»։