A
A
Գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 2467 նոր դեպք
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանում փետրվարի 6-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 389 հազար 957 դեպք, որից 350 հազար 636-ը`առողջացման, 8086-ը` մահվան ելքով:
Կորոնավիրուսային հիվանդությունից փաստացի բուժում է ստանում 29 հազար 681 բուժառու: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
Մեկ օրում կատարվել է 6640 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2467 նոր դեպք, առողջացել է 2280 քաղաքացի, արձանագրվել է մահվան 5 դեպք:
Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 2 միլիոն 778 հազար 485-ի: