Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Այս իշխանությունը ունակ չէ հավասարը հավասարի հետ բանակցել Թուրքիայի հետ․ Րաֆֆի Հովհաննիսյան (տեսանյութ)

«Այս իշխանությունը, կարծում եմ, ունակ չէ հավասարը հավասարի հետ բանակցություններ վարել Թուրքիայի հետ»,-այսօրվա սուլիսին նշեց «Ժառանգություն» կուսակցության ղեկավար, ՀՀ առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը։

Ըստ նրա՝ առանց նախապայմանների հարաբերություններ նշնակում է պարզապես դիվանագիտական շփումներ:

Անդրադառնալով Արցախի կարգավիճակի մասին իշխանության ներկայացուցիչների խոսքերին, Հովհաննիսյանը նշեց, որ դա ինքնության պայքար է, և ոչ մեկ իրավունք չունի այդ պայքարը հարցի տակ դնել։

Պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք բալանսավորված են Հայաստանի արտաքին հարաբերությունները Արևմուտքի և ՌԴ-ի միջև, նախկին ԱԳ նախարարը նշեց. «Զրո բալանս, բալանսավորում չկա»։

Ըստ նրա՝ Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականությունը մեր իշխանությունը չի որոշում և շատ դժվար է Հայաստանի համար դուրս գալ այս խառնաշփոթից: Մանրամասները' տեսանյութում: