A
A
Ասպիրանտուրայի դիմորդների համար ինֆորմատիկա և տեղեկատվահաղորդակցական առարկայի քննություն չի կազմակերպվի
Աջակցիր «Ա1+»-ինԱսպիրանտուրայի դիմորդների համար ինֆորմատիկա և տեղեկատվահաղորդակցական հիմունքներ առարկայի դասընթաց և քննություն չի կազմակերպվի: Որոշման նախագիծը ընդունվել է Կառավարության փետրվարի 3-ի հերթական նիստում:
ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ասպիրանտուրայի դիմորդները արդեն իսկ տիրապետում են ինֆորմատիկա և տեղեկատվահաղորդակցական հիմունքներ առարկային և այդ դասընթացի կազմակերպման անհրաժեշտությունը առկա չէ, քանի որ դիմորդները նախորդ կրթական ծրագրերով սովորելու ընթացքում բավարար գիտելիքներ են ձեռք բերում հիշյալ առարկայից:
«Ըստ գործող կարգի՝ ասպիրանտուրայի դիմորդները ընդունելության մրցույթին մասնակցելու համար բացի մասնագիտական քննություն հանձնելուց, ատեստավորվում են օտար լեզու և ինֆորմատիկա և տեղեկատվահաղորդակցական հիմունքներ առարկաներից, ընդ որում նշված առարկաների նախապատրաստական դասընթացների և քննությունների կազմակերպման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները հատկացվում են ՀՀ պետական բյուջեից: