Բացել լրահոսը Փակել լրահոսը
gajb202-525_2017_021411_high
A A
Հասարակություն

ԱՄՆ-ում երկու ոստիկան Է զոհվել քոլեջի տարածքում հրաձգության հետևանքով

Երկու ոստիկան Է զոհվել հրաձգության հետեւանքով, որը տեղի Է ունեցել Վիրջինիա ամերիկյան նահանգի Բրիջուոթեր փոքրիկ քաղաքի քոլեջի տարածքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրում Է Washington Post թերթը: Ավելի վաղ քոլեջում ՌԻԱ Նովոստիին հաղորդել Էին հրաձգության հետ կապված միջադեպի մասին: Նահանգապետ Գլեն Յանգքինը հայտարարել Է, որ ոստիկանությունը ձերբակալել Է կասկածյալին:

«Տարածքի երկու ոստիկանի Բրիջուոթերի քոլեջի տարածքում գնդակահարել են փետրվարի 1-ի ցերեկը, ասվում Է ուսանողների եւ աշխատակիցների համար քոլեջի հաղորդագրության մեջ»,-գրում Է հրատարակությունը: Ըստ թերթի տեղեկատվության, զոհվածները մոտ ընկերներ Էին: Իրավապահների մահվան մասին տեղեկությունն ավելի ուշ հրապարակվել Էր համալսարանի կայքում:

«Տարածքի ոստիկանության աշխատակից Ջոն Փեյնթերը եւ տարածքի անվտանգության ապահովման ծառայության աշխատակից Ջ.Ջ.Ջեֆերսոնը գնդակահարվել են քոլեջի տարածքում, երբ նրանք պահպանում Էին մեզ…Նրանց սիրում Էին ուսանողները, դասախոսները եւ աշխատակիցները: Ես վշտացած եմ նրանց ընտանիքի եւ մերձավորների համար, նաեւ՝ մեզ բոլորիս»,-ասվում Է քոլեջի նախագահ Դեւիդ Բուշմանի հայտարարության մեջ: