A
A
Մեղրի քաղաքի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել գազի բալոնի արտահոսքից
Աջակցիր «Ա1+»-ինՓետրվարի 1-ին, ժամը 16:29-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեղրի քաղաքի Անդրանիկի փողոցի թիվ 32 շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:55-ին, մարվել՝ 17:12-ին: Բնակարանում այրվել են գազի բալոնից (6 կգ) արտահոսած գազը և խոհանոցի (մոտ 10 քմ) գույքը՝ մասամբ։