Բացել լրահոսը Փակել լրահոսը
ձմեռ
A A
Պաշտոնական

Երևանում ձյուն կտեղա հունվարի 19-ին, 20-ի գիշերը

Հայաստանի տարածքում հունվարի 16-ի ցերեկը՝ առանձին շրջաններում, 19-ին, 20-ի գիշերը՝ շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն: Հունվարի 17-18-ը, 20-ի ցերեկը, 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Ինչպես տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը,  հունվարի 16-21-ը քամին կլինի հյուսիս-արևմտյան՝ 2-5 մ/վ արագությամբ:

«Օդի ջերմաստիճանը 16-18-ը աստիճանաբար կնվազի 6-8 աստիճանով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ Երևան քաղաքում հունվարի 16-ի ցերեկը, 17-18-ը, 20-ի ցերեկը, 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 19-ին, 20-ի գիշերը սպասվում է ձյուն: