Բացել լրահոսը Փակել լրահոսը
1073101
A A
Պաշտոնական

Երևանի Բեյրութի փողոցում ավտովթարի հետևանքով 1 մարդ զոհվել է, 2-ը՝ վիրավորվել

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հունվարի 16-ին, ժամը 03։50-ին ահազանգ է ստացել, որ Երևանի քաղաքապետարանին հարակից այգու մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։

դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

«Պարզվել է, որ Բեյրութի փողոցում՝ մանկական այգու մոտակայքում, բախվել են «Opel Astra» և «Mercedes-Benz S500»  (վարորդ` Դ․ Հ․, ծնված 1993 թ․) մակնիշների ավտոմեքենաները»,- ասվում է ԱԻՆ հաղորդագրության մեջ։ 

Ըստ աղբյուրի՝ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը և 3 տուժածի մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջիններս հոսպիտալացվել են «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ Հ․ Բ․-ն (ծնված 1988 թ․) մահացել է։