Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

ԳՇ պետին առաջիկայում կփոխեն․ չի կարելի պաշտպանության գերատեսչության ղեկավարներին փոխել նասկու պես (տեսանյութ)

Ոչինչ չի արվել բանակի կորցրած սպառազինության վերականգնման առումով։ Մինչև այսօր չի հրապարակվել զոհվածների ամբողջական թիվը, սա ուղղակի խայտառակություն է։  Այսօր ասուլիսի ժամանակ այս մասին նշեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով անվտանգային խնդիրներին։

«3 պաշտպանության նախարար փոխվեց 1 տարվա ընթացքում։ Ոչ մեկը պիտանի չէր այդ գործի համար։ 2 ԳՇ պետ փոխվեց 1 տարում։ Եվ գործող ԳՇ պետի մասին (համառորեն լուրեր են տարածվում), որ ևս կփոխեն: Չի կարելի պաշտպանության գերատեսչության ղեկավարներին փոխել նասկու պես»,- ասաց Քոչարյանը։ 

Մանրամասները՝ տեսանյութում։