A
A
«Շչելկունչիկի» երեւանյան բեմադրման պատմությունը՝ կուլիսներից (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱլեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում այսօր՝ դեկտեմբերի 23-ին և հաջորդաբար 24-ին, 25-ին, 26-ին, 28-ին և 30-ին տեղի կունենա Պյոտր Չայկովսկու «Մարդուկ-Ջարդուկ» («Շչելկունչիկ») երկու գործողությամբ բալետային ներկայացման պրեմիերան:
Չայկովսկու «Մարդուկ-Ջարդուկը» աշխարհում ամենապահանջարկ ունեցող ներկայացումներից է։
Ներկայացման բեմադրողը՝ հրավիրյալ բալետմայստեր ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ Գեորգի Կովտունն է։
«Պրեմիերային միայն կհասկանանք, թե որքանով է ստացվել ներկայացումը, քանի որ շատ սեղմ ժամանակում ենք պատրաստել, մեկ ամսից մի փոքր ավել»,- ասում է Մարդուկ-Ջարդուկի դերակատար Գարեգին Բաբելյանը և հավելում, որ հաշվի առնելով, որ ներկայացումները խաղալու են իրար հետևից, գլխավոր հերոսների մի քանի կազմ է ընդգրկված։