Բացել լրահոսը Փակել լրահոսը
1585677248_0_162_3063_1885_640x0_80_0_0_9802d45771f32a347a22bb3733a4d518.jpg
A A
Հասարակություն

Իրանում գրանցվել է օմիկրոն-շտամով վարակման առաջին դեպքը

Իրանում գրանցվել է կորոնավիրուսի «օմիկրոն» շտամով վարակման առաջին դեպքը։ Այս մասին հայտարարել է երկրի առողջապահության փոխնախարար Քամալ Հեյդարին։

Իրանի մայրաքաղաքում գրանցվել է կորոնավիրուսի SARS-CoV-2 Omicron շտամով վարակման առաջին դեպքը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ին, հայտարարել է Իրանի առողջապահության նախարարությանը կից Վարակիչ հիվանդությունների բուժման կենտրոնի ղեկավար Մոհամադ Մեհդի Գույյան:

«Այսօր առավոտյան հայտնաբերվել է Իրանում «օմիկրոնի» առաջին դեպքը մեր հայրենակցի՝ թեհրանցի տղամարդու մոտ, որը հենց նոր է վերադարձել հարևան երկրից», - IRIB հեռուստաալիքը մեջբերում է Գույյայի խոսքը՝ չհստակեցնելով, թե որ երկրից է ժամանել վարակվածը: