A
A
Հայաստանի բռնցքամարտի տղամարդկանց թիմը կհանդիպի Իրանի, Վրաստանի և Ուկրաինայի հետ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԵրևանի «Դինամո» մարզադահլիճում այսօր մեկնարկեց բռնցքամարտի միջազգային մրցաշար, որն անցկացվում է թիմային ձևաչափով:
Մրցաշարին մասնակցում են Հայաստանի, Իրանի, Ուկրաինայի և Վրաստանի տղամարդկանց հավաքականները։ Թիմերը շրջանաձև մրցակարգով կհանդիպեն իրար հետ։
Այսօր Հայաստանի հավաքականը կհանդիպի Իրանի, իսկ Վրաստանի ընտրանին՝ Ուկրաինայի հետ։ Բռնցքամարտիկները կմրցեն բոլոր 13 քաշային կարգերում: Ավաղ, Իրանի հավաքականը Երևան է ժամանել թերի կազմով՝ 9 մարզիկով, ուստի նրանք պայքար կմղեն 9 քաշային կարգերում։ Վաղը նախատեսված է հանդիպում նաև Հայաստանի և Ուկրաինայի կանանց հավաքականների միջև։
Բռնցքամարտի մրցաշարը կտևի չորս օր և կավարտվի դեկտեմբերի 19-ին:
Մանրամասները՝ տեսանյութում։