Բացել լրահոսը Փակել լրահոսը
265736882_2167120876768965_7258317661711860142_n
A A
Մշակույթ Պաշտոնական

Սահմանամերձ Կապանի թատրոնը մեքենա է ձեռք բերել․ հյուրախաղերի կգնան

Կապանի դրամատիկական թատրոնն այսուհետ ունի իր սեփական փոխադրամիջոցը՝ հայտնում են թատրոնից։

«Սա թատրոնի համար, անշուշտ, մեծ ու կարևոր ձեռքբերում է, քանզի թատրոնը բոլոր ժամանակներում եղել է ու շարունակում է մնալ քաղաքի, ինչու չէ նաև մարզի մշակութային զարկերակը։

Կապանի թատրոնը, կարևորելով այլ թատրոնների հետ սերտ համագործակցությունը, փորձի խոխանակումը, հանդիսացել է մշակույթն ու արվեստն իր շուրջը համախմբող այն գլխավոր բեմը, որտեղ տարիներ ի վեր ներկայացումներով հանդես են եկել նաև մայրաքաղաքից հրավիրված դերասաններ և արվեստագետներ, ինչպես նաև թատրոնը բազմաթիվ հրավերներ ստանալով մարզերերից և Երևան քաղաքից, մեկնել է հյուրախաղերի՝ ներկայացնելով Կապանի թատրոնի շունչն ու ստեղծագործական ոգին»,-ասվում է թատրոնի տարածած հաղորդագրության մեջ։