Բացել լրահոսը Փակել լրահոսը
ՀՀ ՊՆ
A A
Պաշտոնական

Ադրբեջանական ԶՈՒ-ն կրակ է բացել Գեղարքունիքում հայկական մարտական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ

Դեկտեմբերի 9-ին ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հերթական անգամ սադրանքի են դիմել՝ ժամը 16։25-ից սկսած տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ինտենսիվ կրակ բացելով հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի մարզի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ։ Հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների։ Ժամը 17։00-ի դրությամբ փոխհրաձգությունը շարունակվում էր։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։

Իրադարձությունների զարգացման վերաբերյալ ՀՀ պաշտպանության նախարարությունը պարբերաբար հանդես կգա հաղորդագրություններով։