A
A
Երևանում մեկնարկել է շախմատի միջազգային խոշոր մրցաշար (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԿարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում այսօր մեկնարկեց «Երևան օպեն» անվանումը կրող շախմատի թվով 3-րդ միջազգային մրցաշարը։
Բացման արարողության ժամանակ ինչպես նշեց Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Մխիթար Հայրապետյանը, այս տարի իրենց հաջողվել է մեկ հարկի տակ հավաքել 14 երկրների մոտ 310 շախմատիստ-շախմատիստուհի, այդ թվում 25 գրոսմայստեր։
Մրցաշարը կանցկացվի շվեյցարական մրցակարգով, 9 տուրով։ Հաղթողը կորոշվի հոկտեմբերի 22-ին։