Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Տեղի է ունեցել Հայաստանի և Իտալիայի նախագահների առանձնազրույցը (տեսանյութ)

Իտալիայի նախագահի նստավայրում՝ Քուիրինալի պալատում, տեղի է ունեցել Հայաստանի և Իտալիայի նախագահներ Արմեն Սարգսյանի և Սերջո Մատարելլայի առանձնազրույցը՝ հայտնում են նախագահի աշխատակազմից։

Նախագահներ Սարգսյանը եւ Մատարելլան անդրադարձել են հայ-իտալական դարավոր բարեկամությանը, դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր` անցած տարիների ընթացքում ձևավորված միջպետական ամուր հարաբերություններին ու դրանց զարգացման հեռանկարներին:

Նրանք նշել են, որ հայ և իտալացի ժողովուրդները, որպես աշխարհի հնագույն քաղաքակրթություններ կրողներ, փոխհարաբերությունների հարուստ տարեգրություն ունեն, որի հիմքում պատմական սերտ առնչություններն են և նույնակունք քրիստոնեական արժեհամակարգը: Հայաստանի և Իտալիայի նախագահները մտքեր են փոխանակել նաև երկկողմ հարաբերությունների օրակարգի, տարածաշրջանային և միջազգային զարգացումների ու խնդիրների վերաբերյալ: