Մի պատասխանեք ինձ․ Ռուբինյանը՝ Աննա Գրիգորյանին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱզգային ժողովի նիստում ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը հորդորեց պատգամավորներին ելույթներ ունենալ և հարցեր տալ օրակարգի շուրջ, սակայն «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Աննա Գրիգորյանը ելույթում նշեց, որ Հայաստանում այսօր թիվ մեկ օրակարգային խնդիրները Հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելն ու Պետական տուրքի մասին օրենքում փոփոխություններ կատարելը չեն։
Նրա խոսքով՝ ԱԺ նախորդ նստաշրջանից հետո Սյունիքում իրավիճակի որևէ դրական առաջընթաց չկա․ «Ավելին, այսօր ադրբեջանցիները լայնածավալ շինարարական աշխատանքներ են իրականացնում, որևէ մեկը պատկերացում ունի՞, թե ինչ են կառուցում»։
Աննա Գրիգորյանն ասաց, որ այս հարցով դիմել է Պաշտպանության նախարարությանը, ԱԱԾ-ին, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանն ու Ոստիկանությանը՝ պարզելու, թե ինչու էին մեր հայրենակիցները դեպի Սյունիք գնալիս առևանգվում և ինչպես պետք է կազմակերպվի այդ ճանապարհահատվածում երթևեկությունը։
«Բոլոր այս գերատեսչությունները նույն պատասխանն են տվել՝ ասելով, որ իրենց լիազորություններից դուրս է։ Այսինքն մեր երկրում մի կառույց չկա՞, որ մեզ կասի ի վերջո այդ ճանապարհով անցնելիս մեր հայրենակիցները ում պետք է ապավինեն», - ասաց Աննա Գրիգորյանը։
Ելույթից հետո Ռուբեն Ռուբինյանը նշեց, որ քանի որ Աննա Գրիգորյանը խոսքի սկզբում իրեն դիմեց, ուզում է հիշեցնել, թե ինչպես է աշխատում Ազգային ժողովը․ «Մի՛ պատասխանեք ինձ տեղից։ ԱԺ օրակարգը մենք գիտենք, թե ինչպես է ձևավորվում»։