A
A
Ռուս խաղաղապահներն Արցախի դպրոցականների համար դասընթացներ են անցկացրել (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՌուս խաղաղապահները Խաղաղության դաս են անցկացրել Արցախի Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի դպրոցում: Ակցիային մասնակցել են խաղաղապահ զորակազմի հումանիտար ականազերծման և հրշեջ ծառայության զինծառայողները, տեղեկացնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Խաղաղապահները դպրոցի ավելի քան 50 աշակերտին ներկայացրել են իրենց գործունեությունը։ Սակրավորները ցուցադրել են ռուս սակրավորների արդիական հագեցվածությունը։ Դպրոցի բակում սակրավորները ցույց են տվել երեխաներին ականների որոնման աշխատանքը, ցուցադրել են, թե ինչպես է իրականացվում տարածքի ականզերծումը։