A
A
Հայտնի է՝ ով է լինելու Գեղարքունիքի հաջորդ մարզպետը
Աջակցիր «Ա1+»-ինԿառավարություն վաղվա նիստի օրակարգում Գեղարքունիքի մարզպետի նշանակման հարցն է։ Պաշտոնը թափուր է Գնել Սանոսյանին Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար նշանակելու հետո։
Վաղվա նիստում մարզպետ կնշանակվի Կարեն Սարգսյանը։ Թե ով է նա՝ որոշման նախագծում չի նշվում, բայց ամենայն հավանականությամբ՝ Ջրային կոմիտեի նախագահն էր։
Ի դեպ, այս մասին մամուլը գրել է դեռեւս ԱԺ արտահերթ ընտրություններից առաջ։