Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Էջմիածնում ապամոնտաժվում են ապօրինի, հանրային շահի անտեսմամբ տեղադրված տաղավարները (տեսանյութ)

Սբ. Մ. Խորենացի փողոցում ապամոնտաժվել է համայնքի սեփականություն հանդիսացող տարածքում ապօրինի, հանրային շահի անտեսմամբ տեղադրված տաղավարը: Ապամոնտաժումը կատարել են Էջմիածնի քաղաքապետարանի «Բարեկարգում» տնօրինության աշխատակիցները:

Քաղաքապետարանին ապամոնտաժման ընթացքում մեծապես աջակցել են ՀՀ ոստիկանության ուժերը՝ պահպանելով հասարակական կարգը քանդման աշխատանքների ընթացքում: Քաղաքը ապօրինի կառույցներից մաքրելու աշխատանքները լինելու են շարունակական: Էջմիածնի քաղաքապետարանը հորդորում է հարգել օրենքը, զերծ մնալ հանրության շահը ոտնահարող գործողություններից՝ առաջարկելով ինքնակամ ապամոնտաժել ապօրինի տաղավարներն ու շինությունները: