A
A
Կոպիրկինը արձակուրդն անցկացնում է Հայաստանում, այցելում է եկեղեցիներ, եղել է հայ–թուրքական սահմանին գտնվող դիրքերում
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանում Ռուսաստանի դեսպան Ս. Պ. Կոպիրկինն իր արձակուրդի ընթացքում ընտանիքի հետ շարունակում է ծանոթանալ հանրապետության տեսարժան վայրերին:
Օգոստոսի 12-ին նրանք այցելեցին Արմավիրի մարզ, որտեղ ծանոթացան մի շարք տեսարժան վայրերի, այդ թվում ՝ Բագարան գյուղում գտնվող Սուրբ Շուշանիկ եկեղեցին (X դար) և VI դարում կառուցված Սուրբ Երրորդություն եկեղեցին ։
Այցի ընթացքում Սերգեյ Կոպիրկինը նաև այցելել է Հայաստանում Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության Սահմանապահ վարչության Արմավիրի սահմանապահ ջոկատ և հայ-թուրքական սահմանին գտնվող ուղեկալներ ու դիրքեր:
Կոպիրկինը հանդիպել է ռուս և հայ սահմանապահների հետ, ծանոթացել, թե ինչպես են նրանք համատեղ ծառայություն իրականացնում ՝ պահպանելով հանրապետության սահմանները: