A
A
Պարոն Օհանյան, Ձեր սանդղակով Ձեր որդուն գնահատեք․ Արփի Դավոյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱզգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփինե Դավոյանը Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովին ուղղված քննադատությունները տեղին չի համարում:
Խորհրդարանում Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Անդրանիկ Քոչարյանի թեկնածության հարցի քննարկման ժամանակ իր ելույթում Արփինե Դավոյանը նշեց, որ քննադատողների մեծ մասը տեղյակ չէ, թե Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովն ամբողջ կազմով և Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ ինչ գործունեությամբ է զբաղվել անցած 2.5 տարվա ընթացքում: