Եթե Փաշինյանին հաջողվել է վարչապետ դառնալ, ես ինչո՞ւ շանսեր չպետք է ունենամ․ Տավուշի դպրոցի աշակերտուհի (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը Տավուշի մարզի աշակերտներին վերջին խորհուրդներ է տալիս մրցույթից առաջ։
«Քննադատական մտածողություն և բանավեճի հմտություններ» թեմայով մրցույթին մասնակցում են Թեղուտի, Այգեհովիտի, Տավուշի, Կողբի թիվ 1 միջնակարգ դպրոցների թիմերը։
16-ամյա Զինա Պողոսյանը ակտիվ մասնակիցներից է։ Այգեհովիտցի աղջիկը որոշել է իրավաբան դառնալ: Ասում է՝ այս բանավեճի տեխնիկան իրեն օգնելու է հետագայում։
Այնպես էր ստացվել, որ այս խաղում՝ Տավուշի դպրոցի աշակերտուհի Սեդա Արզումանյանը ժողովրդավարության դեմ էր արտահայտվում, բայց ինքը այլ կարծիք ունի։ Հայաստանը պետք է ժողովրդավարական լինի,- ասում է նա։
Երազում է կենսաբան դառնալ ու քաղաքականությամբ զբաղվել։ Ուզում է վարչապետ դառնալ, բայց մի քիչ երկմտում է՝ կկատարվի այդ ցանկությունը, թե ոչ։ Կես րոպե անց ունի պատասխանը․ «Եթե Նիկոլ Փաշինյանին հաջողվել է, ես ինչո՞ւ շանսեր չունեմ»։
Բանավեճերը շարունակվելու են ։ Եզրափակչին կմասնակցեն 2 ամենաբարձր միավորներ հավաքած թիմերը:
«Խթանել ժողովրդավարության և մարդու իրավունքների արժեքները և քննադատական մտածողության կարողությունները Տավուշի մարզի միջնակարգ դպրոցներում՝ բանավեճի միջոցով» ծրագիրն իրականացնում է Հայաստանի Հելսինկյան կոմիտեն՝ Հայաստանում Չեխիայի դեսպանատան աջակցությամբ:
Մանրամասները՝ տեսանյութում