Բացել լրահոսը Փակել լրահոսը
ՍԴ
A A
Հասարակություն

Իսկ Սահմանադրական դատարանի որոշումից որևէ տեղեկություն չկա ու չկա․ Էդգար Ղազարյան

ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ 

«2021 թվական, հուլիսի 17, ժամը 18․00, իսկ Սահմանադրական դատարանի որոշումից որևէ տեղեկություն չկա ու չկա․․․ Քանի որ Սահմանադրական դատարանի որոշումները վերջնական են, բողոքարկման ենթական չեն և ուժ մեջ են մտնում հրապարակման պահից, առաջարկում եմ Սահմանադրական դատարանում մի որոշում գրելու կապակցությամբ առաջացած ինտելեկտուալ ճգնաժամի հաղթահարման շատ պարզ միջոց․ Սահմանադրական դատարանը կարող է այսօր որոշում կայացնել 2021 թվականի օրացույցը փոխելու մասին՝ հուլիս ամիսը սահմանելով 34 օր։ Այս օրը կարող է սահմանվել հուլիսի 17․1, վաղը՝ 17․2, մյուս օրը՝ 17․3 և այդպես լուծել ժամկետային սահմանափակման հետ կապված խնդիրը»։

Նշենք, որ հունիսի 20-ին կայացած ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքները վիճարկելու գործով դատավարությունը Սահմանադրական դատարանում մեկնարկել էր հուլիսի 9-ին: Սահմանադրական դատարանը որոշումը պետք է հրապարակի մինչև այս օրվա ավարտը, սակայն ՍԴ-ից մինչ այժմ չեն հստակեցրել, թե դա որ ժամին է տեղի ունենալու։


Հիշեցնենք՝ քաղաքական 4 ուժեր դիմել են ՍԴ՝ վիճարկելու Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած՝ ընտրությունների վերաբերյալ վերջնական արդյունքները։ Նրանք պահանջում են կա՛մ անվավեր ճանաչել դրանք, կա՛մ անվավեր ճանաչել և սահմանել մանդատների ճանաչման նոր կարգ, կա՛մ անվավեր ճանաչել և նշանակել ընտրությունների երկրորդ փուլ։