Բացել լրահոսը Փակել լրահոսը
1058432 (1)
A A
Հասարակություն

Գերմանիայում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվն անցել է 130-ից

Գերմանիայում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 133-ի: «Deutsche welle»-ն տեղեկացնում է, որ Արվայլերի շրջանում զոհերի թիվը ավելի քան 90 է, տարբեր աստիճանի վնասվածք է ստացել 618 մարդ: Ըստ Հյուսիսային Ռեյն-Վեստֆալ դաշնային շրջանի ՆԳՆ տվյալների՝ այդտեղ ջրհեղեղից զոհվել է 43 մարդ:

Նշվում է, որ զոհվածների թիվը վերջնական չէ, որովհետև ջրհեղեղից երկու օր անց տասնյակ մարդիկ համարվում են անհետ կորած: