Հայտնի է, երբ է ՍԴ-ն լսելու ընտրությունների վերաբերյալ գործը
Աջակցիր «Ա1+»-ինՍահմանադրական դատարանը ընտրությունների վերաբերյալ գործը քննելու է հուլիսի 9-ին։
Սահմանադրական դատարանը որոշել է՝ «Հայաստան» դաշինքի, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության, «Հայոց Հայրենիք» կուսակցության և «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի դիմումների հիման վրա` ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2021 թվականի հունիսի 27-ի` «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 184-Ա որոշման հետ կապված վեճի վերաբերյալ» գործերը վերաբերում են նույն հարցին, համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածի՝ նշված գործերը միավորել և քննել դատարանի նույն
նիստում:
Պատասխանող կողմ է ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ Համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 4-րդ մասի՝ միավորված գործով որպես հարակից պատասխանողներ
դատավարությանը ներգրավվել են ՀՀ դատախազությանը, ՀՀ ոստիկանությանը և ՀՀ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին:
Միավորված գործի դատաքննությունն սկվելու է՝ 2021 թվականի հուլիսի 9-ին՝ ժամը 11.00-ին: