A
A
Երկու շաբաթ առաջ հայրենիք վերադարձած տղաները Բաքվի բանտում տեսել են դժոխքը․ Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԵԽԽՎ նստաշրջանում Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը կրկին խոսել է հայ ռազմագերիների խնդրի մասին։
«Ես խոսել եմ երկու շաբաթ առաջ հայրենիք վերադարձած տղաների հետ։ Բաքվի բանտում նրանք տեսել են դժոխքը, նրանք եղել են դժոխքում։
Ադրբեջանին կոչերով եւ հորդորներով դիմելն այլեւս անիմաստ է։ Եվ ես նորից և ամեն օր կոչ եմ անելու կոնկրետ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի հանդեպ, այլապես Ադրբեջանը դառնալու է Եվրոպայի ու եվրոպական արժեքների վերջին գերեզմանափորը»,-նշել է նա։