Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Որևէ կասկած չունեմ, որ ռազմագերիների խնդիրը լուծվելու է․ Փաշինյան (տեսանյութ)

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն այսօր Ազատան համայնքի բնակիչների հետ հանդիպմանա ժամանակ կրկին խոսեց գերիների վերադարձման խնդրից ու վերահաստատեց իր երեկվա հայտարարությունը, թե մեկ վայրկյան անգամ չկասկածեք, պատրաստ եմ որդուս ուղարկել Ադրբեջան, եթե դրա դիմաց ազատ արձակվեն մյուս պահվող գերիները

«Բայց էլի եմ ասում՝ ոչ մեկ չընկալի, թե վիճակն էնքան հուսահատ է, որ ասում եմ՝ իմ որդին թող գնա, որ մյուսները վերադառնան»,-ասաց Փաշինյանը։ Նա հավելեց, ու ինչքան շատ ենք խոսումա այս խնդրի մասին, այնքան լուծումն ուշանում է։

Որևէ կասկած չունեմ, որ ռազմագերիների խնդիրը լուծվելու է՝ վստահեցրեց Նիկոլ Փաշինյանը։