Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Կամ պետք է համաձայնվեինք Ադրբեջանի պահանջներին, կամ պետք է պատերազմ լիներ (տեսանյութ)

Մենք կամ պետք է համաձայնվեինք Ադրբեջանի պահանջներին, կամ պետք է պատերազմի լիներ․ այս մասին Աբովյան քաղաքում համակիրների հետ հանդիպմանը հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ԼՂ հիմնախնդրի շուրջ իրենց ստացած բանակցային ժառանգությանը։

Նրա խոսքով՝ 1998-ին Ղարաբաղը դուրս է թողնվում բանակցային գործընթացից Ռոբերտ Քոչարյանի անձնական որոշմամբ, իսկ 1999-ին ի հայտ է գալիս Մեղրիի տարբերակը:

«Ի հայտ է գալիս տարբերակ, որ Ղարաբաղի հարցը եկեք լուծենք հետևյալ տրամաբանության մեջ՝ Մեղրին տանք, Ղարաբաղը վերցնենք»,- ասաց Փաշինյանը:

Նրա խոսքով՝ նախագահի պաշտոնը ստանձնելուց 2 տարվա ընթացքում Քոչարյանը Ադրբեջանի բոլոր ակնկալիքները բավարարել է:

«Հիմա հարց. ինչո՞ւ է այս ամենն արել Ռոբերտ Քոչարյանը: Պատճառ պե՞տք է լինի, թե՞ ոչ: Շատ պարզ պատճառ կա, որովհետև 1998 թ. ապօրինի է ընտրվել ՀՀ նախագահ: Քոչարյանը նախագահի թեկնածու առաջադրվելու համար կեղծ տեղեկանք է ներկայացրել ոստիկանություն, որ ինքը վերջին 10 տարում ապրել է Երևանում: Որովհետև այդ տեղեկանքը պարտադիր էր նախագահի թեկնածու գրանցվելու համար: Սա շատերը չգիտեն: Ի միջի այլոց, այդ տեղեկանքը ժամանակին հրապարակվել է:

Եվ այս ամեն ինչն արվել է իշխանությունը լեգիտիմացնելու համար: Հայաստանում լեգիտիմություն չի ունեցել, գնացել, դրսից այս բաները պարտադրվել են՝ ի փոխանակություն իշխանության: Սա ակնհայտ փաստ է»,- ասաց Փաշինյանը: