Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ֆուտբոլ` 700 մ խորության մեջ

Սպորտ
d5aef619048aa27c03bb630bbb928077

Չիլիացի հանքափորները, որոնք արդեն մեկ ամսից ավելի փակված են 700 մ խորություն ունեցող հորատանցքում, այս գիշեր ուղիղ եթերով դիտել են Ուկրաինա - Չիլի ֆուտբոլային ընկերական հանդիպումը: Նման առաջարկ կատարել են այն հոգեբանները, որոնք անընդհատ կապի մեջ են գտնվում «ստորգետնյա գերիների» հետ:

Նշենք, որ օգոստոսի 5-ին Կապյակո քաղաքից 50 կմ հեռավորության վրա գտնվող հանքահորում տեղի ունեցած վթարի հետեւանքով 33 հանքափորներ (32 չիլիացի, 1` բոլիվիացի) 700 մ խորությունում հայտնվել են շրջափակման մեջ: Օգոստոսի 23-ին փրկարարները նեղ հորատանցք են փորել, որի միջոցով հանքափորներին մատակարարում են սննդամթերք, դեղորայք, թթվածին, իսկ ահա մանրաթելքային մալուխի օգնությամբ անգամ հեռուստակապ է հաստատվել նրանց հետ:

Այժմ փրկարարները նոր`70 սմ տրամագծով հորատանցք են փորում, որպեսզի վերջապես գերությունից ազատեն հանքափորներին: Այդ աշխատանքները կտեւեն 3-4 ամիս: