Հայաստանի մրցակիցը գիտի իր անելիքը
«Իմ կարծիքով, մեր մրցակիցն այսօր խնդիրներ ունի պաշտպանության գծում, ինչը մեզ արագ գոլ խփելու լավ հնարավորություն է ընձեռում: Դրանից հետո ի հաշիվ խաղային բարձր կարգապահության կարելի է հանդիպումը հաղթանակ ավարտի հասցնել եւ վաստակել առաջին երեք միավորները», - Եվրոպայի 2012 թ առաջնության Մակեդոնիա - Հայաստան խաղից առաջ հայտարարել է դաշտի տերերի գլխավոր մարզիչ Միրսադ Յոնուզը:
Նա նշել է, որ մանրակրկիտ ուսումնասիրել է Հայաստան - Իռլանդիա խաղի տեսագրությունը եւ լրիվ պատկերացնում է, թե որոնք են մրցակցի ուժեղ եւ թույլ կողմերը:
Միրսադ Յոնուզը պատրաստվում է փոփոխություններ կատարել թիմի մեկնարկային կազմում, քանի որ Սլովակիայի հավաքականի հետ խաղից հետո որոշ խաղացողներ չեն հասցրել վերականգնել ուժերը: «Մենք հավանաբար յուրաքանչյուր գծում մեկական փոփոխություն կկատարենք: Այս անգամ մտադիր ենք խաղալ երեք հարձակվողներով, քանի որ մեզ անհրաժեշտ է միմիայն հաղթել: Կարծում եմ, որ այժմ մենք ավելի լավ վիճակում ենք գտնվում եւ ավելի լավ հնարավորություներ ունենք»:
«Հայաստանը չի գալիս Մակեդոնիա, որպեսզի պարտվի: Շատ դժվար խաղ է սպասվում մեզ, բայց եթե հաջողվի արագ գոլ խփել, ապա հետո ավելի հեշտ կլինի մեր համար», - հանդիպումից առաջ ասել է Մակեդոնիայի հավաքականի ավագ Գորան Պանդեւը:
Հիշեցնենք, որ Մակեդոնիա - Հայաստան խաղը տեղի կունենա այսօր, Երեւանի ժամանակով 23:00-ին: