Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ադրբեջանն արդեն պարտված է

Սպորտ
a3b28bbbb3b60fb5c57e538355b53631

Ֆուտբոլի Ադրբեջանի հավաքականի գլխավոր մարզիչ, գերմանացի Բերտի Ֆոգտսը այսօր կայանալիք Եվրոպայի 2012 թ առաջնության ընտրական խաղից առաջ հայտարարել է, որ թիմի առջեւ խնդիր է դրված որքան հնարավոր է քիչ գոլ բաց թողել եւ գոնե փոքր հաշվով պարտվել:

Բանն այն է, որ Ադրբեջանի ընտրանին հյուրընկալվելու է Գերմանիայի հավաքականին, ուստի Ֆոգտսը չի ցանկանում ամոթով մնալ իր հայրենակիցների աչքերում:

«Իմ սաներն այժմ լավ մարզավիճակում չեն, քանի որ նրանք Ռամադանի տոների պատճառով պաս են պահում: Գերմանիան ներկայումս շատ ուժեղ հավաքական ունի: Մեր նպատակն է պարտվել նվազագույն հաշվով»,-ասել է նա:

Բերտի Ֆոգտսն այս հայտարարությամբ, կարելի է ասել, ակամայից իր հայրենակիցներին խնդրել է գթասիրտ վերաբերվել իր թիմի նկատմամբ եւ շատ գոլեր չխփել:

Ի դեպ, բուքմեյքերները բավական ֆանտաստիկ գործակիցներ են առաջարկում այս հանդիպման համար. Գերմանիայի հավաքականի հաղթանակը նրանք գնահատել են ամենացածր գործակցով` 1,01, իսկ ադրբեջանցիներինը` 80,0: