Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Լևոն Տեր-Պետրոսյանը Ղարաբաղի հարցի լուծումը պատկերացնում է Ղարաբաղը տալով․ Փաշինյան (տեսանյութ)

Պատերազմից հնարավոր չէր խուսափել։ Այս մասին Դավիթաշեն վարչական շրջանի Քաղաքացիական պայմանագիր կուսակցության համակիրների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

«Երբ երկրաշարժ է լինում, ժողովուրդն ասում է՝ դե, ցեմենտը կերել էին, արմատուրան նորմալ չէր, դրա համար տեղի ունեցավ։ Պատերազմի դեպքում էր նույնը կարող ենք ասել։ Ես չէի ուզի ասեն՝ նորից նախկինների՞ն եք մեղադրում․․․ Լևոն Տեր-Պետրոսյանը ձևակերպում է, թե Ղարաբաղի հարցով վիճակը էս էր, էս էր, բայց չի ձևակերպում ղարաբաղյան հարցի կարգավորման իր պատկերացումը որն էր ու որն է։ Պետք է ասեր, որ Ղարաբաղի հարցի կարգավորման իր պատկերացումը հետևյալն է, որ մենք պետք է Ղարաբաղը ամբողջությամբ տանք Ադրբեջանին և հարցը փակվի։ Եթե ասվում է խոսքը, պետք է ասվի մինչև վերջ»,-նկատեց Փաշինյանը։

Մանրամասն՝ տեսանյութում