A
A
Ազգային ժողովրդավարական բևեռը փաստաթղթերը ներկայացրեց․ Սեֆիլյանը ցուցակում չկա (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Ազգային-ժողովրդավարական բևեռ» կուսակցության ներկայացուցիչ Վահե Գասպարյանը հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար ԿԸՀ անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու ընթացքում լրագրողներին հայտնեց , որ Ժիրայր Սեֆիլյանը ցուցակում չկա։
«Ժիրայր Սեֆիլյանն այս ցուցակում չկա, քանի որ քաղաքացիության ժամկետը չի ներում՝ ցուցակում ընդգրկվելու համար։ Բայց նա ակտիվ կմասնակցի քարոզարշավին»,- ասաց նա և թվեց ցուցակը գլխավորած անձանց․
«Ցուցակը գլխավորում են Վահե Գասպարյանը, Վարուժան Ավետիսյանը, Կառա Չոբանյանը, Գարեգին Չուքազյանը, Արեգ Կյուրեղյանը և այլք»։