Բացել լրահոսը Փակել լրահոսը
զինվոր
A A
Պաշտոնական

Հակառակորդի կողմից հայ դիրքապահների ուղղությամբ կրակահերթեր են արձակվել․ ՀՀ ՊՆ

Մայիսի 25-ին, ժամը 14։20-ի սահմաններում հրազենի կիրառմամբ միջադեպ է գրանցվել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի սահմանային հատվածում։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն։

Մասնավորապես՝ հակառակորդի կողմից հայ դիրքապահների ուղղությամբ կրակահերթեր են արձակվել։ Միջադեպի մանրամասները ճշտվում են։