A
A
Խոզնավարում սահմանապահները վերադարձել են ելման դիրքեր
Աջակցիր «Ա1+»-ինՍյունիքի մարզի Տեղ համայնքի Խոզնավար գյուղում իրավիճակը հանգիստ է։ Այս մասին հայտնում են Տեղի համայնքապետարանից։
Ըստ հաղորդագրության՝ ուշ երեկոյան համայնքի ղեկավար Ներսես Շադունցի գլխավորությամբ, բանակային կորպուսի և Տեղ գյուղի ջոկատի մեր սահմանապահները վերադարձել են ելման դիրքեր։ Ամեն ինչ արվում է այն կայուն պահելու համար։
Այս պահին մեր վերահսկողության տակ են համայնքի բոլոր դիրքերը։ Բնակիչներն անցել են իրենց ամենօրյա աշխատանքներին։